Մոսկվայում վիրավորել են բժշկական ակադեմիայի 4 ուսանողների:
Միադեպը տեղի է ունեցել Տաշքենդի փողոցի վրա՝ Մոսկվայի անասնաբուժության եւ բիոտեխնոլոգիայի պետական ակադեմիայի հանրակացարանի տարածքում: Վեճի ժամանակ նրանց դանակահարել են երկու անհայտ անձինք:
Չորս երիտասարդներին տեղափոխել են հիվանդանոց: Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ: Ոստիկաններն ուսումնասիրում են տեսախցիկների ձայնագրությունները:





























