ԱՄՆ-ի Նեբրասկա նահանգում բռնագրավել են ֆենտանիլի ռեկորդային խմբաքանակ: Այս հզոր սինթետիկ ցավազրկողի 54 կգ-ն կարող է սպանել ավելի քան 26 միլիոն մարդու: Այս եզրակացության է եկել ԱՄՆ-ի Թմրամիջոցների վերահսկման վարչությունը (DEA), գրում է Americaru-ն:

Ոստիկանությունը ֆենտանիլը հայտնաբերել է բեռնատարի թաքնված մասում: Վարորդը եւ ուղեւորը կալանավորվել են:

Ոստիկանությունը կանգնեցրել  էր 46-ամյա Ֆելիպե Գենաո-Մինյայի մեքենան: Ոստիկանը խուզարկել է բեռնատարը եւ 53 կգ ֆենտանիլ պարունակող 42 փայլաթիթեղի փաթեթներ հայտնաբերել: