Փետրվարի 15-ին Հայաստանի սահմանադրական դատարանում կայանալու է Հայաստանում ռուսական ռազմակայանի գործողության ժամկետի երկարաձգման վերաբերյալ հայ-ռուսական պայմանագրի քննարկումը: Այդ մասին NEWS.am-ին հայտնել են Հայաստանի ՍԴ մամուլի ծառայությունից:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 14-ին սահմանադրական դատարան էր ուղարկել այս տարվա օգոստոսին Երեւանում ստորագրված հայ-ռուսական պայմանագիրը, որով երկարաձգվում է Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի գործունեության ժամկետը: Եթե չհակասի Հայաստանի հիմնական օրենքին, պայմանագիրն ուղարկվելու է Ազգային Ժողով՝ վավերացման:

Պայմանագիրը ստորագրվել էր Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի՝ օգոստոսի 19-22-ին Երեւան կատած այցի ըթնացքում: Ըստ նոր պայմանագրի՝ ռազմակայանի գործողության ժամկետը 25 տարուց երկարաձգվելու է մինչեւ 49 տարի: