Գրեթե 10 տարվա ազատազրկման դատապարտված օրենքով գող Շաքրո Մոլոդոյը (Զախարի Կալաշով) տեղափոխվել է «Լեֆորտովո» քննչական մեկուսարան՝ կալանավայր տեղափոխմանը նախապատրաստվելու համար, «ՌԻԱ Նովոստի»-ին պատմել է Մոսկվայի Հանրային վերահսկողության հանձնաժողովի պատասխանատու քաղաքային Իվան Մելնիկովը:
«Այս պահին իսկապես հայտնի է, որ Զախարի Կալաշովը տեղափոխվել է «Լեֆորտովո» քննչական մեկուսարան: Այս ընթացակարգը իրականացվել է գաղութ տեղափոխելու համար նախապատրաստական փուլի շրջանակում»,- հայնել է գործակալության զրուցակիցը: Նրա խոսքով՝ այս պահին իրավապաշտպանները դեռ չգիտեն, թե որ քննչական մեկուսարան են տեղափոխել Կալաշովին: Շուտով այս տեղեկությունը եւս հայտնի կդառնա:
Հիշեցնենք, որ Մոսկվայի Նիկուլինսկի դատարանն ապրիլին կայացրեց քրեական պատմության մեջ վերջին տարիների ամենաաղմկահարույց պատմության՝ Elements ռեստորանի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության ֆիգուրանտի դատավճիռը: Շաքրո Մոլոդոյը դատապարտվեց 9 տարի եւ 10 ամսվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում, նրա մտերիմ ընկեր Անդրեյ Կոչույկովը՝ նույն ինքը Իտալացին՝ 8 տարի եւ 10 ամսվա ազատազրկման, մյուս 7 ամբաստանյալին՝ 7-ից 9 տարվա ազատազրկման:
Շաքրո Մոլոդոյը տեղափոխվել է «Լեֆորտովո» քննչական մեկուսարան՝ կալանավայր տեղափոխմանը նախապատրաստվելու համար

Հասանելի է
русский



























