H1N1 վարակը՝ խոզի գրիպը, ռուսաստանյան մի շարք տարածաշրջաններում սկսել է իրեն ագրեսիվ պահել, հաղորդել է ՌԴ գլխավոր սանիտարական բժիշկ Գենադի Օնիշչենկոն:

«Կան տարածաշրջաններ, որտեղ А (H1N1) վարակը, որը դեռ «խոզի գրիպ» են ասում, իսկապես իրեն խոզի պես է պահում»,- ասելէ  Օնիշչենկոն:

Մասնավորապես, Նիժեգորոդյան մարզում գրիպով բոլոր վարակվածների 46 տոկոսը վարակվել է հենց խոզի գրիպով, Սմոլենսկում՝ 31 տոկոսը, Նովոսիբիրսկում, Տվերում, Տոմսկում եւ Չեյլաբինսկում՝ մոտ 20 տոկոսը, Սանկտ-Պետերբուրգում՝ 15 տոկոսը:

Օնիշչենկոն նշել է, որ սուր վարակիչ հվանդությունների աճ է նկատվել 13 տարածաշրջաններում: