Ամերիկյան Նյու Ջերսիում լողափին 20-ամյա աղջկա ձերբակալության հետ կապված սկանդալը նոր զարգացումներ է ստանում: Ականատեսների նկարահանած միջադեպի տեսանյութը Twitter-ում ավելի քան 4 մլն դիտում է ունեցել, հաղորդում է USA.one-ը:
Տեսանյութում երեւում է, որ Վայլվուդի ոստիկանության աշխատակիցները փորձում են ձեռնաշղթաներ հագցնել աղջկան: Ավելի ուշ պարզվել է, որ նա Ֆիլադելֆիայի 20-ամյա բնակչուհի Էմիլի Վայնմանն է: Աղջիկը սկսել է դիմադրել, արդյունքում իրավապահները գործի են դրել բռունցքները: Ականատեսների պնդմամբ՝ նրանք անընդհատ կրկնել են. «Դադարեք դիմադրել»:
Նախապես Էմիլի Վայնմանին ցանկացել են ձերբակալել հանրային վայրում ալկոհոլի ազդեցության տակ լինելու համար (աղջիկը դեռ 21 տարեկան չէ): Հիմա սրան ավելացել են նաեւ ձերբակալության ժամանակ դիմադրելու եւ իրավապահ մարմինների աշխատակիցների վրա հարձակման մեղադրանքները: Երբ տեսանյութը սկսել է լայնորեն տարածվել, ոստիկանությունը ներքին հետաքննություն է սկսել: Աղջկա ձերբակալությանը մասնակցած սպաներին մինչեւ հետաքննության ավարտն ուղարկել են վարչական աշխատանքի:
I was sleeping on the beach and I woke up to this.. i can’t believe it.. pic.twitter.com/UJE5Sy7E4G
— Lexy (@HewittLexy) May 26, 2018




























