Բրիտանացին թանկ է վճարել այն դաջվածքի համար, որը հարբած վիճակում ճակատին դաջել է:
NYPost-ը գրում է, որ 32-ամյա բրիտանացի գաղթականը չինական հիերոգլիֆներով ճակատին Թայվան է դաջել: Սակայն նրա բախտը չի բերել. Կամբոջայի բարերից մեկում նա հանդիպել է չինացիներին:
Չինացիներից մեկը, դաջվածքը տեսնելով, Ֆերելին ասել է՝ «Թայվան, Չինաստան», ինչին բրիտանացին պատասխանել է. «Թայվան, Թայվան»: Պատասխանը բարկացրել է նրանց. չինացիները հարձակվել են բրիտանացու վրա եւ սկսել են ծեծել նրան՝ պահանջելով Թայվանը Չինաստանի մաս ճանաչել:




























