«Ալբերտո» մերձարեւադարձային փոթորիկը փլուզվել է ԱՄՆ Ֆլորիդա նահանգի ափերի վրա, հայտնում է Փոթորիկների դիտարկման ազգային կենտրոնը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Քամու առավելագույն արագությունը կազմում է մոտ 72 կմ/ժ: Հաղորդվում է նաեւ հորդ տեղումների եւ անսպասելի ջրհեղեղների մասին:
Ավելի վաղ ամերիկյան երեք նահանգների՝ Ալաբամայի, Ֆլորիդայի եւ Միսիսիպիի իշխանությունները հայտարարել էին «Ալբերտոյի» մոտենալու հետ կապված արտակարգ դրություն մտցնելու մասին:
«Բլումբերգ» գործակալությունը, վկայակոչելով Enki Research հետազոտական կենտրոնի մասնագետ Չաք Ուոթսոնին, հայտնել էր, որ «Ալբերտո» մերձարեւադարձային փոթորկի հետեւանքով ԱՄՆ վնասը կարող է կազմել մեկ միլիարդ դոլարից ավելի:





























