Մեծ Բրիտանիայում CrossCountry Train-ի գնացքի մեքենավարը սխալմամբ ուղեւորներին այլ քաղաք է բերել, հայտնում է The Mirror-ը:

Նա երկրի հյուսիսում գտնվող Նյուքասլ քաղաքից պետք է հարավ ժամաներ՝ Ռեդինգ, սակայն արդյունքում հայտնվել է Պոնտեֆրակտում:

«Հիմա ես մոլորված գնացքում եմ՝ Պոնտեֆրակտի մոտերքում ինչ-որ տեղ,- Twitter-ում գրել է ուղեւորներից մեկը: - Մենք խցանվել ենք այստեղ, որովհետեւ մեքենավարը «սխալ ճանապարհ է ընտրել»: Ո՞վ կմտածեր, որ ընդհանրապես նման բանը հնարավոր է»: Նրա խոսքով՝ գնացքում հարյուր ուղեւոր կա:

The Mirror-ը հայտնում է, որ գնացքին հրահանգվել է նախնական երթուղին շրջանցել Դոնքասթերի ճանապարհներին միջադեպի պատճառով, իսկ դրանից հետո դեռեւս չպարզված պատճառով շարժակազմը հարավ է ուղեւորվել, այլ ոչ արեւմուտք:

Պոնտեֆրակտի մերձակայքում երկար կանգնելուց հետո գնացքն ուղեւորվել է հետ՝ հյուսիս եւ վերադարձել ճիշտ երթուղի, որի համար մոտ մեկ ժամ է պահանջվել: Ուղեւորներին իջեցրել են Շեֆիլդում: Այստեղ նրանք կարողացել են տեղափոխվել մինչեւ Բիրմենգհեմ մեկնող գնացքը, որտեղից կարելի է Ռեդինգ հասնել մեկ այլ շարժակազմով: