Հինգշաբթի օրը Հնդկաստանում ուժգին քամիներով ուղեկցվող տեղատարափ անձրեւների հետեւանքով առնվազն 33 մարդ է զոհվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով India Today-ը:

Պարբերականի համաձայն՝ հորդառատ անձրեւները 9 մարդու կյանք են խլել Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգում, 12 մարդ մահացել է Ջարկհանդում եւ 12 մարդ՝ Բիհարում:

India TV հաղորդում է, որ վատ եղանակային պայմանների հետեւանքով տուժել է նաեւ 28 մարդ: