Կուբայում գրեթե 13 հազար մարդ ստիպված է եղել լքել իրենց տները «Ալբերտո» սուբարեւադարձային փոթորկի հետեւանքով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Prensa Latina գործակալությունը: Ավելի վաղ հաղորդվել էր մոտ 5 հազար տարհանվածների մասին:

Գործակալության փոխանցմամբ՝ փոթորկի հետևանքով առաջացած ուժգին տեղատարափ անձրեւներն ամենից շատ վնաս են պատճառել երկրի կենտրոնական եւ արեւմտյան նահանգներին: «Կուբայի երկաթուղիներ» ընկերությունը հայտնել է ազգային ուղեւորափոխադրումների չեղարկման մասին:

Omnibus Nacionales ավտոբուսային ընկերությունը նույնպես հետաձգել է տրանսպորտային փոխադրումները դեպի երկրի կենտրոնական հատված: Խոսքը Սյենֆուեգոս, Վիլյա-Կլարա եւ Սանկտի-Սպիրիտուս նահանգների մասին է, որտեղից 11 հազար մարդ է տարհանվել: Առնվազն 2.3 հազար մարդ ստիպված էր լքել իրենց տները երկրի արեւմտյան Մատանսաս նահանգում: