Անհայտ անձիք անցնող հանգստյան օրերին կողոպտել են Իտալիայի նախկին վարչապետ, Քրիստոնեա–դեմակրտական կուսակցության հայտնի գործիչ Չիրիակո Դե Միտայի տունը՝ տանելով տնային սեյֆում պահվող արժեքավոր իրեր, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Իտալիայի ոստիկանության ներկայացուցիչը լրագրողներին հայտնել է, որ դիմակավորված 4 անհայտ անձ ներթափանցել են նախկին վարչապետի վիլլա Նուսկո ավանում, որի ղեկավար էր նա ընտրվել 2014 թվականին։ Քաղաքական գործչի կինը «անկոչ հյուրերին» նկատել է իր ննջարանում առավոտյան ժամը 3.30–ին մոտ։ Նրանք զինված չեն եղել, բայց գործել են շատ դաժան եւ վճռական։ Հանցագործները պահանջել են Միտայից բացել սեյֆը եւ գողացել են այնտեղ գտնվող թանկարժեք իրերը։ Նրանք, իրավապահների խոսքով, ուժ չեն կիրառել։
Նույն հանգստյան օրերին անհայտ անձիք կողոպտել են նաեւ Միլանի քաղաքապետ Ջուզեպպե Սալայի բնակարանը։ Կիրակի օրը վերադառնալով ծովում հանգստից՝ քաղաքապետը նկատել է, որ տան մուտքի դուռը կոտրված է, իսկ բնակարանից բացակայում են մի քանի անձնական իրեր, այդ թվում՝ թանկարժեք ժամացույցներ եւ ոսկյա զարդեր։





























