Ֆլորիդայում տղամարդը Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի անդամ է իրեն ներկայացրել, որպեսզի գործարարներից իր մեքենայությունների համար միլիոնավոր դոլարներ կորզի:

AP-ն հաղորդում է, որ 47-ամյա Էնթոնի Ջիգնակն իրեն մեղավոր է ճանաչել: Դատախազները կարծում են, որ նրան երկար բանտարկություն  է սպասվում: Տղամարդը որպես սաուդյան արքայազն է ներկայացել եւ անգամ դիվանագիտական համարանիշներով Ferrari է վարել:

Նա փորձել է ներդրողներին համոզել միլիոնավոր դոլարներ ներդնել գոյություն չուեցող բիզնեսի ենթադրյալ հնրավորությունների համար:  Նույն եղանակով նա փորձել է Մայամիում հյուրանոց գնել: