ԱՄՆ-ն կարող է Եվրոպայից ներմուծվող պողպատի եւ ալյումինի համար  չափ սահմանել, նույնիսկ եթե ներկրման համար մաքսատուրքեր մտցնի: Այս մասին հայտարարել է առեւտրի եվրոպական հանձնակատար Սեսիլիա Մալմսթրոմը, հաղորդում է Reuters-ը:

Նրա խոսքով, նույնիսկ եթե Վաշինգթոնը որոշի մաքատուրքեր չսահմանել, այնուամենայնիվ, նա կցանկանա ԵՄ-ի արտահանման վերաբերյալ սահմանափակում մտցնել: Ընդ որում, դեռեւս հայտնի չէ, թե սահմանափակումների ինչ տարբերակ կնախընտրի ԱՄՆ-ն՝  մեղմ թե կոշտ:

Մալմսթրոմը նշել է, որ Եվրամիությունը հակազդեցության միջոցներ կձեռնարկի, եթե Վաշինգթոնը Եվրամիության արտահանման համար քվոտաներ սահմանի, ինչպես նաեւ Առեւտրի համաշխարհային կազմակերպությունում դատավարություն կնախաձեռնի: