ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի ուսանողներն այսօր՝ մայիսի 29-ին շարունակել են բողոքի գործողությունները՝ պահանջելով հետ վերադարձնել իրենց նախկին տնօրեն Սերգեյ Խառատյանին։
Ուսանողները դասադուլ են արել քոլեջի տարածքում, ապա գնացել են ԿԳՆ շեմնքի մոտ, որտեղ պաստառներ են պահել՝ ի աջակցություն Սերգեյ Խառատյանի։
Հիշեցնենք, որ Խառատյանն օրեր առաջ էր ազատվել աշխատանքից։ ՀՊՏՀ մամուլի ծառայության փոխանցմամբ, նա հարվածել էր համալսարանի վարորդներից մեկին։
Խառատյանն ինքը հայտարարություն է տարածել, նշել, որ տեղեկությունները, թե ծեծի է ենթարկել վարորդին, չեն համապատասխանում իրականությանը։


























