Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մայիսի 30-ին, երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան: 

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ այցի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ կունենա Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի, նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի, խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի եւ Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիի «Հերոսների» հրապարակում ծաղկեպսակ կդնի հուշակոթողին եւ հարգանքի տուրք կմատուցի: Այցի շրջանակներում վարչապետը կհանդիպի Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ եւ կայցելի Հովհաննես Թումանյանի տուն գիտական, մշակութային կենտրոն:

Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում ներկա կգտնի Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակին նվիրված միջոցառումներին՝ հոբելյանին նվիրված հուշատախտակի բացման  արարողությանը եւ կազմակերպված ընդունելությանը: 

Նախատեսվում է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցերը Ջավախք, Նինոցմինդա ու Ախալքալաք եւ հանդիպումներն այնտեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:

Հայաստանի վարչապետը կայցելի նաեւ Սամցխե-Ջավախքի տարածաշրջան