Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստան կատարած այցի շրջանակներում այսօր հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչներին։ (ֆոտոռեպորտաժ)

«Խոջիվանքի» հայ գրողների և հասարակական գործիչների պանթեոնում վարչապետը ծաղիկներ է դրել  Հովհ. Թումանյանի, Րաֆֆու եւ Գաբրիել Սունդուկյանի շիրիմներին: Նա նաեւ ծնկի է իջել Թումանյանի շիրմաքարի մոտ։

Թբիլիսիի առաջնորդանիստ սբ. Գեւորգ եկեղեցու մոտ մեծ բազմություն է հավաքվել։ Տեղի հայերը Փաշինյանին դիմավորել են շարժման հիմնը դարձած «Քաղաքացու երգով»։ Եկեղեցում Փաշինյանը մոմ է վառել, ունկնդրել քահանայի ելույթը։ Նրան նաեւ եկեղեցու մասին պատմող ալբոմ են նվիրել։

Նախատեսված են նաեւ բաց ձեւաչափով հանդիպումներ Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, վարչապետը կայցելի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոն։