ՀՀ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության կազմում Թբիլիսիում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մայիսի 30-ին հանդիպում է ունեցել Վրաստանի պաշտպանության նախարար Լեւան Իզորիայի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են պաշտպանական բնագավառում երկու երկրների հարաբերությունները եւ համագործակցությանհետագա զարգացման հեռանկարները:
Կարծիքներ են փոխանակվել նաեւ միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության խնդիրների վերաբերյալ:




























