Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Վրաստան  այցի երկրորդ օր  եւս բավական հագեցած օրակարգով է։

Նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի այցը «Հովհաննես Թումանյանի տուն» մշակութային կենտրոն, որտեղ հանդիպելու է հայ համայնքի ներկայացուցիչների հետ։  Այնուհետեւ Հայաստանի վարչապետը ճաշելու է վրացահայ գործարարների հետ, հանդիպելու է նաեւ պատրիարք Իլյա երկրորդի հետ։

Իսկ արդեն օրվա երկրորդ կեսին կմեկնարկեն ոչ պաշտոնական հանդիպումները։ Թբիլիսիից Նիկոլ Փաշինյանն ուղեւորվելու է Ջավաղխք, մի շարք գյուղերում կանգառներ է անելու, իսկ Նինոծմինդա եւ Ախալքալաք քաղաքներում նորից  նախատեսվում են հանդիպումներ հայ համայնքի ներկայացուցիչների հետ։