Մի քանի օր է, ինչ Երեւանի Կենտրոն համայնքի ոստիկանապետի տեղակալ Արայիկ Պետրոսյանը շրջում է խանութներով եւ ստիպում, որպեսզի խանութների սեփականատերերը ազդանշանային համակարգ եւ տեսախցիկներ տեղադրելու պայմանագրեր կնքեն ոստիկանության Կենտրոնի բաժնի հետ։

Ըստ այդ պահանջի՝ այն խանութները, որոնք արդեն տեղադրել են այդ համակարգերը մասնավոր ընկերություններից ձեռք բերած սարքավորումներով, պետք է հրաժարվեն ավելի մատչելի գնով ձեռք բերված համակարգից եւ կնքեն ավելի թանկ արժեքով նոր պայմանագրեր, տեղեկացնում է «Ժամանակ»-ը։