Խանութներում 1 կգ բարձր կարգի ալյուրը վաճառվում է նվազագույնը 240 դրամով՝ 1 շաբաթ առաջվա 210 դրամի փոխարեն։ Տարօրինակ է, բայց հացը դեռ չի թանկացել, բայց որոշ խանութներում թանկացել է մակարոնեղենը։ «Մնում է օդի վրա գին դնեն ու թանկ գնով վաճառեն, որ Հայաստանում մարդ չմնա»,-թերթի հետ զրույցում զայրացած ասել է մի քաղաքացի, ում խանութներից մեկի աշխատակիցը բացատրել է, թե միայն  իրենց խանութում չէ, որ նման իրավիճակ է. բոլոր խանութներում էլ ալյուրը սկսել են ստանալ բարձր գնով։