Թուրքիայում ANAR հետազոտական ընկերությունը իրականացրել է հարցախույզ բնակչության շրջանում, թե որքան է կազմում Թուրքիայի բնակչության հավատացյալ հատվածը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Stratejıkboyut կայքէջը։
ANAR հետազոտական ընկերությունը հարցումները իրականացրել է 2007 թվականի հոկտեմբերի 9-22-ը՝ 2 հազար 224 քաղաքացու շրջանում։ Հարցերը հետեւյալն էին.
Մասնակցո՞ւմ եք արդյոք ուրբաթօրյա աղոթքին
Կանոնավոր հաճախում եմ՝ 65 %
Երբեմն եմ գնում՝ 22 %
Չեմ գնում՝ 11 %
Նամազի ժամերին աղոթո՞ւմ եք
Կանոնավոր աղոթում եմ՝ 45 %
Երբեմն են աղոթում՝ 30 %
Ոչ, չեմ աղոթում՝ 23 %
Ռամադանի ժամանակ պահք պահո՞ւմ եք
Կանոնավոր պահում եմ՝ 79 %
Մասնակի եմ պահում՝ 10 %
Նախկինում պահում էի, այժմ չեմ պահում՝ 2 %
Պահք չեմ պահում՝ 6 %
Առողջական խնդիրների պատճառով չեմ պահում՝ 3.5 %
Ձեր կյանքում կրոնը կարեւո՞ր է
Բոլորովին կարեւոր չէ՝ 1 %
Կարեւոր չէ՝ 1.5 %
Այնքան էլ կարեւոր չէ՝ 4.5 %
Կարեւոր է՝ 43 %
Շատ կարեւոր է՝ 49 %
Ձեր տանը Ղուրան կա՞
Այո՝ 94 %
Ոչ՝ 6 %




























