1963 թվականի թողարկման մրցարշավային Ferrari ավտոմեքենան վաճառվել է 70 մլն դոլարով։ Սա պատմության ամենաբարձր գինն է բոլոր դասերի ավտոմեքենաների գնման մեջ, փոխանցում է CNBC հեռուստաալիքը։
Նախորդ ռեկորդը գրանցվել էր 2013 թվականին 1963 թվականի թողարկման Ferrari-ի մեկ այլ նմուշի վաճառքի ժամանակ, որը գնել էին 52 մլն դոլարով, հայտնում է սպորտային մեքենաների փորձագետ Մարսել Մասինին։
Ferrari իտալական ընկերությունը 1962-1964 թվականներին թողարկել է 36 այդպիսի մրցարշավային ավտոմեքենա։ 1963 թվականի օրինակը վաճառվել է գերմանացի կոլեկցիոներ Դեվիդ Մակնիլին՝ մեքենաների սրահի գորգեր պատրաստող WeatherTech ամերիկյան ընկերության հիմնադրին։ Մասինիի փոխանցմամբ՝ այդ Ferrari-ին հաղթել է «Տուր դե Ֆրանս» մրցարշավը 1964 թվականին։ Մենքենան երբեք վթարի չի ենթարկվել եւ գտնվում է իդեալական վիճակում։
This 1963 Ferrari GTO just became the most expensive car ever sold. https://t.co/qtwITlsRnP pic.twitter.com/2dl1lfXtF9
— CNBC (@CNBC) 2 июня 2018 г.





























