ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեկ ուշ երեկոյան զանգահարել է Չեխիայի վարչապետ Յան Ֆիշերին եւ քննարկել է Կենտրոնական Եվրոպայում ամերիկյան հակահրթիռային համակարգ տեղադրելու ծրագրին վերաբերող հարցեր:
Այս կապակցությամբ հեղինակավոր Wall Street Journal հանդեսը պնդում է, որ Վաշինգտոնը որոշել է հրաժարվել Չեխիայում ռադար եւ Լեհաստանում տասը հրթիռակայան տեղակայելու ծրագրից, որը նախաձեռնել է ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշը եւ որին կտրականապես դեմ է Ռուսաստանը:




























