Բելառուսի ոստիկանությունը երեկ` սեպտեմբերի 16-ին մայրաքաղաք Մինսկի գլխավոր հրապարակում ցրել է ընդդիմադիրների ցույցը եւ ձերբակալել շուրջ երկու տասնյակ ցուցարարների: Ընդդիմադիրները ակցիա էին կազմակերպել տասը տարի առաջ անհետ կորած քաղաքական գործիչ Վիկտոր Գոնչարի հիշատակին: