Գաղտնիք չէ, որ անթերի ծրագիր չի լինում, ինչպե՞ս կարող է լինել անթերի, եթե այն մարդն է կազմել: Այս մասին, այսօր՝ հունիսի 7-ին, ԱԺ հատուկ նիստում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց «Ծառուկյան. Խմբակցության պատգամավոր Գեւորգ պետրոսյանը:

«Կներեք, բայց այս ամբիոնից երբեւէ հնչեցվե՞լ է իդեալական ծրագիր. այնպիսի տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանից ու իր թիմից դրախտի ուղեգիր են  ակնկալում: Իհարկե, ծրագիրը կարող է ունենալ թերություններ, բացթողումներ, ինչն օրինաչափ է: Ի վերջո, եթե ծրագրում նշվում է, որ մեկ տարում ակնկալում ենք արտահերթ ընտրություններ, ինչն արդեն իսկ ակնարկում է, որ սա այն ծրագիրը չէր, որ կներկայացներ վերջնականապես ձեւավորված կառավարությունը»:

«Եկեք հաշտվենք այն մտքի հետ, որ այս ծրագիրը մի հարց լուծելու համար է, որ ժողովուրդն է իշխանության տերը: Ժողովուրդը պետք է թելադրի քաղաքական օրակարգ, ոչ թե տառապի իշխանավորի ֆանտազիայի ձեռքին»,-ասաց նա:

Գեւորգ պետրոսյանի խոսքով, եթե հեքիաթների դաշտից եք ծրագիր ուզում՝ ասեմ, որ ընդամենը մեկ տարի առաջ ասվում էր քաղաքացիների ազատ տեղաշարժի մասին, սակայն մի քանի ամիս առաջ տեսանք, թե իրենց իրավունքների համար պայքարող քաղաքացուն ազատ տեղաշարժվելու սահմանադրական իրավունքն իրականացնելիս ինչպիսի ծեծ ու ջարդի ենթարկեցին. «Ամենզավեշտալին ասեմ՝ նախորդ ծրագրում կար «խելացի Հայաստան» արտահայտություն, իսկ ես 45 տարեկան եմ ու առաջին անգամ եմ նման բան հանդիպում»,- ընդգծեց Գեւորգ Պետրոսյանը: