Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Նողաիդելին այսօր՝ հունվարի 24-ին կանցկացնի նոր կուսակցության շնորհանդեսը:

Հունվարի 11-ին նրան պարտադրել էին լքել իր կողմից ստեղծված «Հանուն արդար Վրաստանի» կուսակցության առաջնորդի պաշտոնը՝ մի շարք կուսակցականների պահանջով:

Այսօր հին կուսակցության նոր լիդերները դատի կտան Նողաիդելիին, քանի որ նրանց խոսքով, նախկին վարչապետը հրաժարվում է իրենց հանձնել կուսակցության փաստաթղթերը: Նողաիդելին պաշտոնապես մնում է «Հանուն արդար Վրաստանի» կուսակցության անդամ, քանի դեռ չի փակել կուսակիցների հանդեպ ունեցած իր պարտքը: