Այսօր՝ հունիսի 7-ին, Լեհաստանի Սեյմը վավերացրել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը: Այդ մասին հայտնել է Լեհաստանում Հայաստանի դեսպան Էդգար Ղազարյանը։
Նշենք, որ մեկ ամսվա ընթացքում նախատեսվում է նաև քննարկում և քվեարկություն Լեհաստանի Սենատում։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ ապրիլի 18-ին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը վավերացրել է Հայաստան-ԵՄ համաձայնագիրը: Այն Հայաստանը ստորագրել է 2017-ի նոյեմբերի 24-ին, Բրյուսելում:





























