Սա իմ առաջին ուղեւորությունն է Հայաստան, եւ ես շատ հուզված եմ այստեղ գտնվելու առիթով։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ–ում ԱՄՆ նախկին դեսպան Սամանթա Փաուերը Երեւանում քննարկումների ժամանակ։
«Ինձ համար մեծ պատիվ է «Ավրորա» մրցանակաբաշխության մի մասը լինել»,–նշել է նա «Փոփոխություն անել, երբ ինչ–որ բան փոխելը դժվար է» թեմայով քննարկման ժամանակ, որն անցկացվում է Հայաստանի ամերիկյան համալսարանում։
Նրա խոսքով, մենք բավականաչափ դժվար ժամանակներում ենք ապրում, այդ պատճառով «երբ հանդիպում ենք այնպիսի մարդկանց, ինչպիսիք՝ «Ավրորա» մրցանակի դափնեկիրներն են, մենք գիտակցում ենք, որ պետք է բոլորով միասին անենք ամեն հնարավորը այն բանի համար, որ վեր հանենք այն, ինչ անում են հումանիստները։
«Եթե «Ավրորա»–ի հիմնադիրներ Ռուբենը, Վարդանը եւ Նուբարը պատասխանատու լինեին սիրիական պատերազմի եւ Մերձավոր Արեւելքում խաղաղության համար, ապա պատերազմներ չէին լինի, քանի որ նրանք ամենահամոզիչ մարդկանցից են»,–համոզմունք է հայատնել ՄԱԿ–ում ԱՄՆ նախկին դեսպանը։




























