ԱՄՆ-ն ԿԺԴՀ-ի հետ ռազմավարական հարաբերություններում ցանկանում է հիմնարար փոփոխությունների հասնել: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով NHK-ին:
«Այս գագաթաժողովում մեր նպատակը շատ պարզ է. մենք ցանկանում ենք մեր երկրների միջեւ ռազմավարական հարաբերություններում հիմնարար փոփոխությունների հասնել», - ասել է Պոմպեոն:
Նա նշել է, որ կարեւոր է ԿԺԴՀ-ի ամբողջական ապամիջուկայնացումը, փոխարենը, Վաշինգթոնը պատրաստ է անվտանգության երաշխիքներ ապահովել, որոնք անհրաժեշտ են Փհենյանին, ինչպես նաեւ «ավելի ջերմ քաղաքական հարաբերություններ»: «Մենք հուսով ենք, որ գագաթաժողովի ընթացքում առաջընթաց կգրանցենք այդ հարցերի շուրջ», - ավելացրել է ԱՄՆ պետքարտուղարը:
ԱՄՆ-ԿԺԴՀ գագաթաժողովը նախատեսված է հունիսի 12-ին Սինգապուրում:





























