Ադրբեջանի ԱԻՆ-ը Հայաստանի իր գործընկերներին չի ուղարկել սեպտեմբերի 17-ին կայանալիք ՍՏՀԿ անդամ-երկրների արտակարգ իրավիճակների նախարարների հանդիպմանը մասնակցելու հրավեր։ Միջոցառմանը սպասվում է Ալբանիայի, Բուլղարիայի, Վրաստանի, Հունաստանի, Մոլդովայի, Ռումինիայի, Սերբիայի, Ռուսաստանի, Թուրքիայի եւ Ուկրաինայի եւ որպես դիտորդներ այլ երկրների համապատասխան կառույցների ղեկավարների մասնակցությունը։
Հայաստանի ԱԻՆ մամլո քարտուղար Սուսաննա Աբրահամյանը NEWS.am-ին հայտնել է, որ երկրի ԱԳՆ-ն Բաքվի միջոցառմանը մասնակցելու համապատասխան հրավեր չի ուղարկել գերատեսչություն։ Հայաստանի ԱԳՆ-ն էլ իր հերթին հայտնել է, որ Ադրբեջանի ԱԻՆ-ից պաշտոնական հրավեր չի ստացվել, այն դեպքում, երբ մյուս բոլոր մասնակիցները ստացել են այն։
Նշենք, որ հանդիպմանը քննարկվելու են արտակարգ իրավիճակների եւ պետական այլ ինստիտուտների կառույցների միջեւ համագործակցության առավել զարգացման, արտակարգ օգնության եւ որպես տարածաշրջանային կարեւոր միջոց նրա լրացուցիչ արձանագրության ոլորտում տարերային ու տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների հակազդման շուրջ կառավարությունների միջեւ համաձայնության նշանակության, սեյսմիկ ռիսկերի կրճատման ու վաղ նախազգուշացման, տարածաշրջանային դասընթացների ու սեմինարների կազմակերպման հարցեր։




























