ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալներ են նշանակվել:
Մասնավորապես, ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով վարչապետը տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալներ է նշանակել Դավիթ Գեւորգյանին եւ Կարեն Իսախանյանին:
Իսկ ահա Վաչե Տերտերյանը նշանակվել է տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ:





























