Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները ցույց տվեցին, որ երկրում կազմալուծվել է թե՛ իշխանական բուրգը, թե՛ ընդդիմությունը, գործնականապես կազմալուծվել են: Այս մասին հունիսի 11-ին Երեւանում Կովկասի ինստիտուտի կողմից կազմակերպված «Կովկաս-2017» թեմայով գիտաժողովի ժամանակ հայտարարեց ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նրա խոսքով՝ այս տարվա ապրիլից մինչեւ մայիս Հայաստանում լուսանցքային ընդդիմության մի շարք ներկայացուցիչներ միանում էին հրապարակում ընթացող հանրահավաքներին, եւ նրանց կա՛մ խոսք չէին տալիս, կա՛մ իրենք, գիտակցելով իրավիճակը, անգամ չէին էլ փորձում հարթակ բարձրանալ: «Սա ցույց է տալիս, որ ընդդիմությունը երկրում տեղի ունեցած իրադարձություններից հետո գրեթե լիովին կազմալուծվել է, այնպես, ինչպես՝ իշխանական բուրգը»,- նշեց Իսկանդարյանը:
Փորձագետը շեշտեց, որ Հայաստանում քաղաքական ընդդիմության դեգրադացիայի գործընթացը վաղուց է սկսվել, եւ վերջին իրադարձությունների ժամանակ այդ փաստը եւս մեկ անգամ հաստատվեց: «Այդ պատճառով էլ Հայաստանում բողոքի ակցիաները ոչ այդքան ինստիտուցիոնալ էին, որքան՝ անձնավորված»,- եզրակացրեց Ալեքսանդր Իսկանդարյանը:





























