Հունիսի 10-ին, ժամը 18.00-ի, սահմաններում Երեւան-Երասխ ճանապարհին` Այնթապ գյուղի մոտ, իրար են բախվել «Օպել Օմեգա» եւ «ԲՄՎ-528» մակնիշի ավտոմեքենաներ:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ «ԲՄՎ»-ի վարորդը եւ ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն:




























