2010  թվականին ԼՂՀ են այցելել ավելի քան 8000 օտարերկրյա քաղաքացիներ, ինչը 30 տոկոսով գերազանցում է 2009-ի ցուցանիշը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

ԱՊՀ երկրների քաղաքացիներից բացի, Արցախ են այցելել նաեւ քաղաքական եւ մշակութային գործիչներ, մարզիկներ, գործարարներ եւ զբոսաշրջիկներ Եվրամիության երկրներից, Ամերիկայից, Ասիայից, Աֆրիկայից եւ այլն: Վերջին երկու տարում մեծացել է Իրանից զբոսաշրջիկների հոսքը:

Շատ օտարերկրացիներ ԼՂՀ են այցելում մի քանի անգամ: Տարեցտարի ընդլայնվում է այն երկրների աշխարհագրությունը, որտեղից զբոսաշրջիկներ են այցելում Արցախ:

Վիճակագրությունը վկայում է այն մասին, որ չնայած Ադրբեջանի ակտիվ հակազդեցությանը, աշխարհում տարեցտարի աճում է հետաքրքրությունը Արցախի նկատմամբ: