Մշտապես կամ ժամանակավոր թերսնվողների թիվն աշխարհում 2009 թվականին անցել է մեկ միլիարդի սահմանը: Այս մասին, ըստ BBC-ի հաղորդման, Լոնդոնում հայտարարել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի տնօրեն Ջոզեթ Շիրանը:
Նա տեղեկացրել է, որ Պարենի համաշխարհային ծրագրի միջոցները չեն բավականացնում եւ որ այդ մարդկանց ուղղված մարդասիրական օգնությունը հասել է նվազագույնի: Մասնավորապես, դադարել է օգնությունը Կոտ դ’ Իվուարին, Նիգերին եւ Ուգանդային:



















