Հայաստանի Զինված ուժերի կազմավորման 19-րդ տարեդարձի կապակցությամբ հունվարի 27-ին եւ 28-ին տեղի կունենան մի շարք միջոցառումներ:
ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախ հունվարի 27-ի առավոտյան Հայոց բանակին նվիրված Սուրբ պատարագ կանցկացվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ժամը 11.00-ին Հայոց բանակին նվիրված գոհաբանական մաղթանք տեղի կունենա ՀՀ ԶՈՒ զորամասերին մերձակա եկեղեցիներում եւ զորամասերի մատուռներում:
Ժամը 17.30-ին ՀՀ ԶՈւ կազմավորման 19-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստ կկայանա ՊՆ վարչական համալիրի նիստերի դահլիճում, որի ընթացքում կհանձնվեն ՀՀ պետական ու գերատեսչական պարգեւներ:
Հունվարի 28-ին, ժամը 11.00-ին ՀՀ զինված ուժերի բարձրագույն սպայակազմն ու ազատամարտիկները կայցելեն «Եռաբլուր» զինվորական պանթեոն, իսկ ժամը 17.00-ին՝ Բանակի օրվան նվիրված տոնական համերգ տեղի կունենա Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնում:





























