Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեի նախագահ է նշանակվել Սամվել Հարությունյանը:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝

Սամվել Հարությունյանին նշանակել կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեի նախագահ»,-ասված է որոշման մեջ։

Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Սմբատ Գոգյանը նշանակվել է ԿԳՆ բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝

Սմբատ Գոգյանին նշանակել կրթության և գիտության նախարարության բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ»,-ասված է որոշման տեքստում։