«Ազատություն» ռադիոկայանի արդեն նախկին լրագրող Հովհաննես Մովսիսյանը նշանակվել է «Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար:

Հովհաննես Մովսիսյանը facebook-ի իր էջում նշել է, որ հունիսի 4-ից այլեւս չի աշխատում «Ազատություն» ռադիոկայանում:

Նշենք, որ նախկինում այդ ՊՈԱԿ-ը ղեկավարել է Դիանա Ղազարյանը: