Մակեդոնիայի նախագահ Գեորգե Իվանովը ժողովրդին ուղղված ուղերձում նշել է, որ հրաժարվում է ստորագրել Սկոպյեի եւ Աթենքի միջեւ երկիրը վերանվանելու համաձայնագիրը, հաղորդում է« ՌԻԱ Նովոստին»:

Երեքշաբթի Մակեդոնիայի վարչապետ Զորան Զաեւը քաղաքացիներին հաղորդեց, որ հույն գործընկերոջ հետ հեռախոսազրույցի ժամանակ Հարավսլավիայի նախկին հանրապետության անվան շուրջ Աթենքի եւ Սկոպյեի միջեւ 25 տարվա վեճի լուծմանն են հասել: Նա նաեւ նշեց, որ անհրաժեշտ կլինի փոփոխել երկրի Սահմանադրությունը:

 «Նման վնաս պատճառող համաձայնագիրը, որը յուրահատուկ է մարդկության պատմության մեջ, ինձ համար անարժան եւ անընդունելի է: Դրա հետ խախտվում են օրենքները, Սահմանադրությունը, խաթարվում են պետական ինստիտուտները: Ես չեմ օրինականացնելու քաղաքական ինքնագործունեությունը», — ժողովրդին ուղղված ուղերձում ասել է նախագահը:

Նա նաեւ կոչ է արել դադարել շահարկել երկրի ռազմավարական նպատակները, ինչպիսիք են ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի անդամակցությունը: