ԱՄՆ-ԿԺԴՀ երկօրյա գագաթաժողովին, որի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի միջեւ պատմական հանդիպում կայացավ, Սինգապուրը ծախսել է մոտ 15 միլիոն ԱՄՆ դոլար: Այս մասին հայտարարել է Սինգապուրի վարչապետ Լի Սյանլուն, հաղորդում է CNBC-ը:
«Դա այն գինն է, որը մենք ցանկանում ենք վճարել» - ասել է նա:
Սինգապուրի վարչապետի խոսքով, գագաթաժողովը դրական ազդեցություն է ունեցել երկրի հեղինակության վրա եւ ցույց է տալիս պետության միջազգային կարգավիճակը:
Այս գումարը ներառում է Սենտոս կղզու Capella շքեղ հյուրանոցում պետությունների երկու ղեկավարների բնակության վճարը, ինչպես նաեւ անվտանգության ապահովումը եւ 2,500 լրագրողների համար միջազգային մամուլի կենտրոնի ստեղծումը:
Բացի այդ գագաթաժողովի նախօրեին Սինգապուր ժամանողների թվի մեծ հոսք էր սպասվում, որոնցից յուրաքանչյուրը մի քանի օրվա բնակության համար մոտ 1.5 սինգապուրյան դոլարի չափով ներդրում է ունենում զբոսաշրջությունից երկրի ստացած եկամուտում:
Նշվում, որ Սինգապուրը այն քիչ երկրներից մեկն է, որը լավ հարաբերություններ ունի եւ ԱՄՆ-ի, եւ ԿԺԴՀ-ի հետ:




























