Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հուլիսի 8-ին պաշտոնական այց կկատարի Ադրբեջան։ Սրիրական լրատվամիջոցների հաղորդմամբ, նախագահի այցի նպատակը Սիրիայի քաղաքական եւ տնտեսական ինտեգրումն է Կենտրոնական Ասիայի երկրներին։
Այցի շրջանակներում Ասադը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, վարչապետ Արթուր Ռասիզադեի, Խորհրդարանի խոսնակ Օքտայի Ասադովի, արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ։ Նշենք, որ Ադրբեջանի գործարար վերնախավի որոշ ներկայացուցիչներ անցած ամիս եղել են Դամասկոսում, ուր քննարկել են առևտրատնտեսական ոլորտի երկկողմ համագործակցության հարցեր։
Հիշեցնենք, որ հունիսի 17-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Սիրիայի նախագահը երկօրյա պաշտոնական այցով Երեւանում էր ։
Ադրբեջան կատարելիք այցով Սրիրայի նախագահը պահել է հավասարությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, ինչը նրա իսրայելացի գործընկեր Շիմոն Պերեսը չի արել։ Վերջերս նա եղել է Բաքվում, սակայն Երեւան այցելել դեռեւս չի պատրաստվում։



























