Չինաստանում երկու ուղեւորներ կանգնեցրել են ավտոբուսը, որի վարորդը ղեկի մոտ գիտակվցությունը կորցրել էր, հայտնում է Global Times-ը:

Պատահարը տեղի է ունեցել Չժեցզյան նահանգի Վենչժոու քաղաքում:

Ավտոբուսի մեջ տեղակայված տեսախցիկը նկարահանել է, թե ինչպես է վարորդը գիտակցությունը կորցնում՝ ակամայից ղեկն աջ թեքելով: Մի քանի վայրկյան հետո հապշտապ նրան են մոտենում 2 տղամարդ, որոնցից մեկը նետվում է դեպի վարորդի նստատեղը, ուղղում ղեկը եւ ավտոբուսը կանգնեցնում, իսկ մյուսը զննում է վարորդին:

Պատահարի հետեւանքով 30 ուղեւորներից ոչ մեկը չի տուժել: Վարորդին հոսպիտալացրել են, նրան կյանքին արդեն ոչ մի վտանգ չի սպառնում: