Կենդանաբանական այգու մասնագետներն Էջմիածին են մեկնել՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում պահվող կենդանիներին մասնագիտական հնարավոր բուժօգնություն ցուցաբերելու եւ Երեւանի կենդանաբանական այգի տեղափոխելու նպատակահարմարությունը պարզելու համար: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Երեւանի Կենդանաբանական այգու տարածած հաղորդագրությունից:
Երեւանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանի հանձնարարականով Կենդանաբանական այգին նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում՝ կենդանիների հետագա խնամքն ու կեցությունն այգում կազմակերպելու նպատակով:
Նշենք, որ Կենդանաբանական այգին պատրաստակամություն է հայտնում աջակցել «Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի» (FPWC) նախաձեռնությանը՝ Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում պահվող վայրի կենդանիներին մասնագիտացված համապատասխան վայր անվտանգ տեղափոխելու գործում:
Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտում ԱԱԾ խուզարկության մանրամասները տեսանյութով





























