Հայաստանը սկսում է Վանաձոր-Ֆիոլետովո նոր երկաթգծի նախագծման աշխատանքները։ Տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանի տեղեկացմամբ՝ նախագիծը համատեղ կիրականացվի «Ռուսական երկաթուղիներ» ընկերության հետ, որը նաեւ Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարիչն է։

Ներդրումները կիրակացվեն 50-50 սկզբունքով։ Հայաստանն իր ներդրումների մասնաբաժինը կիրականացնի հակաճգնաժամային ֆոնդից՝ մոտ 49 մլն դոլարի չափով։

Վանաձոր-Ֆիոլետովո 32 կիլոմետրանոց երկաթգիծը կարեւոր ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար։ Այն պետք է միացնի Աղստաֆա-Իջեւան-Հրազդան-Երեւան երկաթուղային ուղղությունը Թբիլիսի-Գյումրի-Մասիս երկաթուղային ուղղության հետ։ Դրա շնորհիվ Երեւան-Այրում հեռավորությունը երկաթգծով կկրճատվի 70-100 կմ–ով։