Ճապոնիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է հինգի, հայտնում է NHK-ն:

Հստակեցվում է, որ զոհերի թվում է 9-ամյա երեխա: 395 մարդ տարբեր մարմնական վնասվածքներ է ստացել: Տարհանման կետերում են մնում 1,7 հազար բնակիչներ:

Երկրաշարժից հետո անցած երկու օրում այս շրջանում գրանցվել է 35 հետցնցում:

Օսակա պրեֆեկտուրայի հյուսիսային հատվածում երկուշաբթի առավոտյան տեղի է ունեցել հզոր երկրաշարժ, որի մագնիտուդը կազմել է 6,1: Օջախը գտնվում էր 13 կմ խորությամբ: Ցնցումների առավելագույն հզորությունը ճապոնական 7-բալանի սանդղակով կազմել է 6 բալ:

Ավելի քան 100 հազար ընտանիքներ մնացել են առանց գազի, դադարեցվել է 110 հազար շենքերի էլեկտրամատակարարումը: Երկրաշարժի հետեւանքով խափանումներ են եղել երկաթուղային տրանսպորտի աշխատանքում: Մետրոյի գծերի եւ քաղաքային երկաթուղու մի մասը սկսել է աշխատել ստորգետնյա ցնցումներից միայն 12 ժամ հետո: Կանսայ միջազգային օդանավակայանում ժամանակավորապես արգելվել են  օդանավերի թռիչքները եւ վայրէջքները: