Հայաստանի Ընտրական օրենսգրքի բարեփոխումների նախագծի քննարկման հանձնաժողովն այսօր՝ հունիսի 21-ին Ազգային ժողովում կգումարի առաջին նիստը:

Այս հանձնաժողովում ընդգրկված է խորհրդարանական բոլոր ուժերից 3-ական ներկայացուցիչ: Ընտրական օրենսգրքի բարեփոխումների նպատակով ստեղծվել է նաեւ ՀՀ վարչապետին առընթեր աշխատանքային խումբ, որը ղեկավարում է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:

Այս խումբը կմշակի նոր ԸՕ-ի նախնական տարբերակը եւ կներկայացնի ԱԺ հանձնաժողովի քննարկմանը: Նշենք, որ ՀՀԿ-ից բացի՝ մյուս ուժերն ամբողջությամբ համամասնական ընտրակարգի կողմնակից են: