Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարին կփոխարինի նրա տեղակալը:

ՀՀ վարչապետի համապատասխան որոշման մեջ ասվում է.

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետով՝

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տիգրան Ղարիբյանին (պաշտոնի անձնագրի ծածկագիր՝ 67-1.2-1) մինչև 6 ամիս ժամկետով նշանակել Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարին փոխարինող»: