Այն բանից հետո, երբ այսօր ԿԸՀ-ն պատգամավորական լիազորություններից կզրկի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակով պատգամավոր ընտրված Մյասնիկ Մալխասյանին, ԱԺ պատգամավոր կարող է դառնալ ՀՀԿ ցուցակում ընդգրկված Հովհաննես Սահակյանը: NEWS.am-ի թղթակից հետ զրույցում կուսակցության մամուլի խոսնակ, պատգամավոր Էդվարդ Շարմազանովը նշեց, որ Հ. Սահակյանը Հանրապետական կուսակցության Սպիտակի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահն է, ունի իրավաբանական կրթություն եւ զբաղեցնում է Սոցիալական ապահովության հիմնադրամի նախագահի տեղակալի պաշտոնը: Այսինքն հանրապետական Վազգեն Խաչիկյանի տեղակալն է:

Հիշեցնենք, որ ըստ ընտրական օրենսգրքի, Մյասնիկ Մալխասյանը պետք է զրկվի պատգամավորական լիազորություններից, քանի որ նրա նկատմամբ առկա դատարանի կողմից է ուժի մեջ մտած դատավճիռ: Նույն պատճառաբանությամբ պտգամավորական մանդատներից զրկվում են նաեւ պատգամավորներ Սասուն Միքայելյանն ու Հակոբ Հակոբյանը: Նրանք ընտրվել են մեծամասնական ընտրակարգով, ուստի նրանց ընտրատարածքներում նշանակվելու են հավելյալ ընտրություններ: