Ռուսաստանի ԱԻՆ-ը հրապարակել է «Դոմոդեդովո» օդանավակայանում հունվարի 24-ին տեղի ունեցած ահաբեկչության զոհերի ցանկը, ցանկում հայեր չկան:
Վերջնականապես հայտնի է դարձել, որ պայթյունի հետեւանքով զոհվել են 35 մարդ: Նրանց մեծ մասը Ռուսաստանի քաղաքացիներ են: «35 զոհերից հաստատվել է 34-ի ինքնությունը, եւս 1-ինը՝ նախնական նույնականացում է արվել»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ: 116 մարդ գտնվում է Մոսկվայի եւ Մոսկվայի մարզի բուժհաստատություններում:
Ըստ ցանկի՝ զոհերից 27-ը ՌԴ քաղաքացիներ են, մեկը՝ Ուզբեկստանի, 2-ը՝ Ավստրիայի, մեկը՝ Գերմանիայի, եւս մեկը՝ Մեծ Բրիտանիայի:
Մնում է պարզել մահապարտի ինքնությունը: Նրա մարմնի վնասվածքների բնույթը թույլ չի տալիս անել դա՝ բացի ԴՆԹ-ի հետազոտությունից: Հայտնի է, որ նա պայթուցիկ սարքն ամրացրել է իր մարմնին: Պայթյունից հետո նրանցից միայն գլուխն ու վերջույթներն են մնացել:




























